ՌԴ Էներգետիկայի նախարարությունը մշտապես կապ է պահպանում հունական կողմի հետ Հունաստանի տարածքով «Թուրքական հոսք»  գազատարի հնարավոր շինարարության հարցում։ Այս մասին  հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

Ռուսաստանն ու Հունաստանը այս պահին հուշագիր են պատրաստում հույն-թուրքական սահմանից գազատարի շինարարությունը սկսելու մասին, որով գազը պետք է մատակարարվի Եվրոպա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գազատարի հունական հատվածի արժեքը կկազմի 2 մլրդ եվրո, այն հասնելու է մինչեւ Մակեդոնիայի հանրապետության սահման։ Գազատարը կառուցվելու է մասնավոր ընկերություններով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ հրաժարվում է  «Հարավային հոսք»  գազատարի շինարարությունից, որը Սեւ ծովով Բուլղարիայով պետք է վառելիք մատակարարել բալկանյան երկրներ, Հունգարիա, Ավստրիա, եւ Իտալիա։