Ավստրալիայի ոստիկանությունը ապրիլի 18-ին Մելբուռնում ձերբակալել է 5 դեռահասի, որոնց կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ 

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ձերբակալվածները, որոնք 18-19 տարեկան են, սառը զենքով ահաբեկչություն էին պլանավորում ուժային  կառույցների դեմ, գրում է Reuters-ը։

Կալանավորված դեռահասները Մերձավոր Արեւելքում պայքարող ԻՊ խմբավորման անդամներ են եղել։ Ոստիկանության ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ սպառնալիքը իրական է եղել, գրում է Lenta.ru-ն։

Ահաբեկչությունը պլանավորվում էր իրականացնել Վետերանների օրը, որը Ավստրալիայում նշում են ապրիլի 25-ին։