Աֆղանստանում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Պայթուցիկ սարքը գործի էր դրվել այն բանկի մոտ, որտեղ աշխատավարձ էին ստանում պետական աշխատողները։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 33 մարդ, ավելի քան 100-ը վիրավոր է։ Ոստիկանությունը հետաքննում է երկրորդ պայթյունը, որը որոտացել էր այն պահին, երբ մարդիկ հավաքվել էին դեպքի վայրում, գրում է Reuters.
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ջալալաբադ քաղաքում։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ New Kabul Bank-ի մոտ պայթել է մահապարտ ահաբեկիչը։
Ապրիլի 18-ի առավոտյան եւս մեկ պայթյուն որոտացել էր Տեղեկատվության եւ մշակույթի դեպարտամենտի մոտ, որի հետեւանով զոհեր եւ վիրավորներ չեն եղել։





























