Ապրիլի 17-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են դիմել 1989 ծնված Ռիտա Կ.-ն, 1961 թ. ծնված Սանդրո Պ.-ն, 1963 թ. ծնված Մանուշ Մ.-ն եւ 1934 թ. ծնված Աղունիկ Պ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց կողմից հավաքված եւ պատրաստված խոտաբույս ուտելու հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: