ԱՄՆ Դելավերի նահանգում անհայտ անձը կրակ է բացել ուղանողական կամպուսում, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ կրակոցների հետեւանքով երեք մարդ է վիրավորվել։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Իշխանությունների փոխանցմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայումս ոստիկանությունը որոնում է կարկոցների հեղինակին, հաղորդում է Gazeta-ն։

Անվտանգության նկատառումներից ելնելով ուսանողներին արգելված է դուրս գալ հանրակացարանի շենքից։