Նիգերիայի Բենուա նահանգում միջէթնիկ բախումների հետեւանքով առնվազն 45 մարդ է զոհվել։ Ոստիկանության տվյալներով, օլիգբա եւ էգբա էթնիկ խմբերի միջեւ բախումներն սկսվել են արհեստական լճակի շուրջ ծագած վեճի պատճառով։

Այնուհետեւ էլի մի քանի մարդ զոհվել է նախորդ բռնության ալիքի զոհերի թաղման ժամանակ տեղի ունեցած հարձակման հետեւանքով։

Տեղի բնակիչներից շատերը փախել են իրենց տներից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բենուայում միջէթնիկ բախումներ նախկինում եւս տեղի են ունեցել։