Այս տարի ընդունելության քննություններն անցան շատ ավելի կազմակերպված եւ դիմորդները երբեւէ այդքան կառավարելի չեն եղել, ինչպես այս տարի: Հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նա նշեց, որ դիմորդները պրակտիկորեն չէին արտագրում իրարից: «Օրինակ՝ անցյալ տարի, երբ երեխաները ձեւաթղթերը ձեռքներին գալիս էին պատճենահանող ապարատի մոտ, կուտակում էր տեղի ունենում, երեխաները խառնվում էին եւ այդ ընթացքում հաջողացնում էին բաց թողնված խաչերը լրացնել»,-նշեց ԳԹԿ տնօրենը: Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ այս տարի քննական թեսթերի ընդամենը երկու տարբերակ է եղել:  «Քննությունների անցկացման հետ կապված տեխնիկակական այս շտկումները բերել են նրան, որ մեր հաշվարկով միջինը 1-2 միավոր դեպի ցածր տեղաշարժ է նկատվել»,-նշեց Խաչատրյանը: