Իտալական Պյաչենցա նահանգի Կաստելբոսկո գյուղում կղկղանքի առաջին թանգարանն է բացվել: Ցուցադրության հեղինակը տեղի ֆերմեր Ջանանտոնիո Լոկատելլին է:

Երեք հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուններից բաղկացած նրա տնտեսությունն ամեն օր շուրջ 100 տոննա գոմաղբ է տալիս: Ֆերմերը պատմել է, որ դրանց մեծ մասն օգտագործում է որպես պարարտանյութ: Սակայն գոմաղբի մի մասը նաեւ օգտագործվել է որպես շինանյութի արտադրության հումք, որոնցից էլ մշակութային հաստատությունների շենքեր են կառուցվել:

Ըստ The Local-ի, ֆերմայի տարածքում ցուցադրությունը գործելու է մայիսից մինչեւ օգոստոս, հանգստյան օրերին: Նշվում է, որ թանգարան կարելի է այցելել միայն նախապես գրանցվելու դեպքում: