Ինդոնեզիայում իրագործվել են թմրանյութերի մաքսանենգությանը համար դատապարտվածների մահապատիժները: Այն իրականացվել է այսօր՝ ապրիլի 29-ի գիշերը, Ճավայի մոտ գտնվող Նուսակամբանգան կղզու բանտում, հաղորդում է The Jakarta Post-ը:

Ընդհանուր առմամբ մահապատժի է ենթարկվել 8 մարդ, որից միայն մեկն է Ինդոնեզիայի քաղաքացի: Մյուսներից 3-ն նիգերիացի են, 2-ն՝ ավստրալացի, մեկական բրազիլացի ու գանացի:

Ֆիլիպինուհի Մերի Ջեյն Ֆիեստա Վելոսոյի մահապատիժը հետաձգվել է այն բանից հետո, երբ նրան հավաքագրած կինը ապրիլի 28-ին հանձնվել է  Ֆիլիֆինների ոստիկանությանը:

Կառավարությունը բավարարել է խնդրանքը եւ մահապատժից հետո ավստրալացիների մարմինները կուղարկեն հայրենիք՝ այնտեղ թաղելու համար: Մահից հետո աղոթքների են ընթերցվել՝ ըստ յուրաքանչյուր դատապարտյալի կրոնի:

Ավելի վաղ նշվել էր, որ նրանցից ավստրալացի Էնդրյու Չանը մահապատժից մեկ օր առաջ ամուսնացել է իր հոգեւորական ընկերուհու հետ, որը մշտապես այցելում էր նրան բանտում:

Ավստրալացին մահապատժից մեկ օր առաջ բանտում ամուսնացել է