Ամերիկյան դիզայներներ Ջասթին Քրոուն եւ Արիկ Սնին մարդու ձեռքի տեսքով սելֆիի համար ձող են ստեղծել: Gizmodo-ի փոխանցմամբ, այն սելֆի նկարողին հնարավորություն է ընձեռում թաքցնել միայնությունը:
Ներկայում «Սելֆի ձեռքը» (Selfie Arm) նախատիպային փուլում է՝ միակ օրինակով: Լուսանկարներում սարքն այնպիսի տեսք ունի, կարծես դրանում պատկերված անձը ոչ թե ոտնակ է բռնել, այլ լուսանկարչի ձեռքը:
Ըստ Lenta-ի, վերջին կես տարվա ընթացքում սելֆիի համար ձողերն արգելված էին մի քանի տասնյակ մշակութային հաստատություններում, փառատոններում եւ մարզական միջոցառումներում:





























