Սան Դիեգոյում ծովառյուծը ձկնորսի ձեռքից լուսանկարվելու պահին հսկայական ձուկ է հափշտակել: Այս մասին հաղորդում է CBS News-ը:

«15 վայրկյան անց կարծում էի, որ մեռնում եմ: Շարունակում էի պայքարել, բայց արդեն պատկերացնում էի, որ հենց այդպես եմ մեռնելու: Անհավատալի էր»,- պատմել է ձկնորսը:

Ըստ Gazeta-ի, միջադեպից հետո տղամարդը երեք շաբաթ հիվանդանոցում է անցկացրել, քանի որ ծովառյուծը հասցրել է նաեւ նրա ոտքը կծել: