International Journal of Obesity պարբերականում գիտնականների նոր հետազոտության մասին հոդված է հայտնվել, որոնք ուսումնասիրել են, թե որքանով է գիրացման զարգացումը կախված տանը սննդամթերքի գտնվելու վայրից:

Ուսումնասիրությանը մասնակցել են 100 կամավորներ, որոնց կեսը գիրացման խնդիր է ունեցել: Հետազոտության սկզբում մասնագետները վերլուծել են, թե նրանք իրենց տան որ հատվածում են պահում սննդամթերքը, հաղորդում է Informing-ը:

Երկու շաբաթների ընթացքում գիտնականները հետեւել են, թե որքան կալորիա են նրանց ծախսում, որքան է նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը եւ որքան գումար են ծախսում սննդամթերքի վրա:

Վերլուծելով ստացված տվյալները, մասնագետները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող մասնակիցների տանը սննդամթերքն շատ ավելի հասանելի վայրում է գտնվում: Այսինքն բացի խոհանոցից, այն գտնվում է նաեւ ասենք հյուրասենյակից ննջասենյակ կամ դրսի դռնից զուգարան ճանապահին: