Իտալիայի Լեչե քաղաքի բնակիչ Լուկիան Ֆաջիանոն իր տան առաջին հարկում ցանկանում էր ընտանեկան ռեստորան բացել, եւ դրա համար անհրաժեշտ էր եղել նորոգել կոյուղու խողովակը։ Տղամարդը պատահաբար հայտնաբերել էր դամբարան, որը պարզվել էր՝ 2 հազար տարվա վաղեմություն ունի, գրում է Metro-ն։
«Ես սկսեցի փորել նկուղը, որտեղ մենք տասնյակ տարիներ ոտք չէին դրել, եւ հանկարծ քիչ էր մնում գլորվեի 3 մ խորությամբ փոսը։ Պարզվել է, որ գետնի տակ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ներքնատուն կա»,- պատմում է Լուկիան Ֆաջիանոն։
Տղամարդը շարունակել է փորել եւ 2 շաբաթվա ընթացքում իտալացին գտել է հնագույն ժամատան մասունքներ, որոնց փորագրանկարների վրա պատկերված են տամպլիերներ, գրում է Vesti-ն։
Տղամարդը որոշել է հրաժարվել ռեստորան բացելու գաղափարից եւ թանգարան է բացել։
Տեղական իշխանությունները եւ գիտնականները աջակցում են իտալացու այդ նախաձեռնությանը։





























