Շվեյցարական «Lubera» ընկերությունն ուտելի կոճղերով գեորգիններ է աճեցրել: Աշխատանքի արդյունքում ստացվել է 6 տեսակ, որոնք ամռանը փարթամ եւ բազմազանորեն ծաղկում են, իսկ աշնանը կոճղերի լավ բերք են տալիս: Գեորգինի կոճղերն ունեն վարդագույն կամ սպիտակ գույն, համով հիշեցնում են ծնեբեկի ու նեխուրի եւ կարող են փոխարինել կարտոֆիլին ցանկացած ուտեստի մեջ: Դրանք կարելի է եփել, տապակել, շոգեխաշել եւ այլն, հաղորդում է Kedem-ը:
Գեորգինները սննդի մեջ օգտագործելու ավանդույթը հայտնվել է ացտեկների մոտ եւ մոռացվել նրանց քաղաքակրթության անկման հետ միասին: Երբ կոնկիսկադորները այդ բույսի սերմերը բերել են Եվրոպա, դրանք օգտագործել են միայն դեկորատիվ նպատակներով եւ 3 դար անց դրանց կոճղերը դարձել են անհամ: Գիտնականները ստիպված են եղել 2 տարի աշխատել նոր տեսակներ ստանալու համար, որոնց կոճղերը համեղ ու սննդարար կլինեին:





























