Ամերիկացի միլիարդատեր Դեւիդ Ռոքֆելլերը 6-րդ անգամ սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել, հաղորդում է World News Daily Report-ը:
Սրտի փոխպատվաստման վիրահատությունը տեւել է 6 ժամ, նշում է պարբերականը: Այն տեղի է ունեցել գործարարի Նյու Յորքում գտնվողն առանձնատանը:
Առաջին անգամ Ռոքֆելլերը նման վիրահատության է ենթարկվել 1976 թվականաին՝ ավտովթարից հետո:
99-ամյա գործարարը լրագրողներին թույլ է տվել վիրահատությունից 36 ժամ անց զանգահարել ու հարցեր ուղղել իրեն, հաղորդում է Gazeta-ն:
«Ամեն անգամ ես նոր սիրտ եմ ստանում, կարծես կյանքի շունչը անցնցում է իմ մարմնի միջով: Ես էներգիայի ու կյանքի լիցք եմ ստանում»,-ասել է նա:
Երկարակեցության գաղտնիքի մասին հարցն էլ պատասխանել է. «Մարդիկ հաճախ են ինձ այդ հարցը տալիս, եւ ես միշտ պատասխանում եմ նույնը. Սերը կյանքի նկատմամբ՝ ապրել հասարակ կյանքով, խաղալ երեխաների հետ, բավականություն ստանալ նրանով, ինչն ունես, ժամանակ անցկացնել լավ, հավատարիմ ընկերների հետ»:
«Ես իմ կյանքում շատ փող եմ աշխատել, բայց մեծ մասը տվել եմ: Իմաստ չունի, եթե չես կարող կիսել ունեցածդ»,-հավելել է հայտնի մարդասերը:
Նա կատակել է, որ մտադիր է ապրել 200 տարի:





























