ԱՄՆ-ում գառնուկ է ծնվել, որն արտաքնապես շատ նման է պանդայի, հաղորդում է New York Daily News-ը:

Կոմս անունով սեւ-սպիտակ գառը ծնվել է Սթաթեն Այլենդի կենդանաբանական այգում: Պարբերականի փոխանցմամբ, աչքերի շուրջը սեւ բծերը կենդանուն շատ են նմանեցնում պանդայի:

Նշվում է, որ սա թվով երրորդ գառնուկն է, որ վերջին ամսում ծնվել է կենդանաբանական այգում: