Դանիացի գիտնականներն արագ սննդի փաթեթավորումներում PFAS խմբի մի շարք վտանգավոր նյութեր են գտել: Այս մասին հաղորդում է MedVesti-ն:

Օրինակ՝ համբուրգերներն ու սառեցված պիցցան տեղադրում են հատուկ տուփերում, որոնք նախատեսված են միկրոալիքային վառարաններում տաքացնելու համար: Դրանք մշակվում են PFAS խմբի նյութերով, որոնք թույլ են տալիս ավելացնել մթերքի պահպանման ժամկետը:

Հետազոտողները պարզել են, որ օրգանիզմում հայտնվելով՝ այդ նյութերը երկար ժամանակ դուրս չեն գալիս եւ պտղի հիվանդություն ու վիժում են առաջացնում: Արագ սննդի նման տեսակներ օգտագործող կանանց մոտ վիժման վտանգն ավելանում է 16 անգամ: