Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը միանշանակ չի ընդունվել միջազգային հանրության կողմից: Գրում է The Economist-ը:
«Հայաստանն, օրինակ, իրեն երկակի է պահում: Թեեւ նա Կոսովոյի վերաբերյալ դատարանի որոշումը շաբլոնային է համարում ԼՂ անկախությունը ճանաչելու համար եւ զանգվածային կերպով նշում էր այդ իրադարձությունը, սակայն նա Կոսովոյի անկախությունը մոտ ապագայում ճանաչելու ոչ մի նշան ցույց չի տալիս` հաշվի առնելով ճնշումները իր դաշնակից Մոսկվայի կողմից: Ադրբեջանը, հակառակը` դատապարտել է Կոսովոյի անջատումը: Նուն դիրքորոշումն ունեն նաեւ անջատողական կազմավորումներ ունեցող այլ երկրներ. Օրինակ Մոլդովան ու Կիպրոսը:
Միջազգային դատարանի որոշումից հետո, ԵՄ անդամ Ռումինիան որոշել է չփոխել Կոսովոն չճանաչելու իր դիրքորոշումը, դա հիմնավորելով նրանով, որ դատարանը փաստացի, չի պաշտպանել Կոսովոն որպես պետություն:
Թայվանը, որը դեռ 2008-ին էր ճանաչել Կոսովոյի անկախությունը, շնորհավորել է նրան՝ միջազգային դատարանի որոշման առթիվ, թեեւ Կոսովոն ի պատասխան չի ճանաչել Թայվանը: Դրա պատճառն այն է, որ Կոսովոն ակնկալում է Չինաստանի կողմից ճանաչում, ինչը անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամ դառնալու համար, քանի որ Չինաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Վատիկանը կտրականապես հրաժարվում է լսել անգամ Կոսովոյի մասին` ի համերաշխություն Սերբիայի ուղղափառ եկեղեցու:
Մերձդնեստրը սպասում է իր ժամին. Կոսովոյի օրինակը դրական նախադեպ է նրանց համար, ով ձգտում է պետություն դառնալ, բայց ոչ հզոր հովանավորից (այս դեպքում Ռուսաստանից) հեռանալու գնով: Ամենահետաքրքիրը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեպքն է: Նրանք անջատվել են Վրաստանից ռուսների օգնությամբ, ու աներկբա պաշտպանել են Հաագայի դատարանի որոշումը, չնայած Մոսկվայի ակնհայտ դիմադրությանը»,- գրում է թերթը:




























