Բրիտանիայում Կենտրոնական Լանքշիրի համալսարանում մեկ օրով, մայիսի 7-ին, լսարաններ կբերեն շնիկների, որպեսզի օգնեն ուսանողներին հանել քննությունների սթրեսը։
«Հյուծված ուսանողների համար» այս ակցիան կազմակերպել է ուսանողական խորհուրդը՝ տեղի բարեգործական հիմնադրմի օժանդակությամբ, որը զբաղվում է շների դաստիարակությամբ։ Ուսանողները հնարավորություն կունենան շոյել ու խաղալ շնիկների հետ, որպեսզի հանեն քննությունների հետ կապված լարվածությունը։
Կազմակերպիչները նշում են, որ ցանկացողների ցուցակը լրացել է դեռեւս ապրիլին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը։





























