Իտալիայի առափնյա հսկողություն իրականացնող ծառայությունը 2 օրվա ընթացքում 5.8 հազար ապօրինի ներգաղթյալ է փրկել , որոնք փորձել էին հատել Միջերկրական ծովը։

Մայիսի 8-ին պահակախումբը փրկել է 8 հազար ներգաղթյալ։ Փրկարարները 2 նավերի վրա հայտնաբերել են 8 ներգաղթյալի դի։ Եվս 2 մարդ զոհվել է, փորձելով լողալով հասնել փրկարարներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ՝ մայիսի 2-ին Սիցիլիայի նեղուցում  փրկել էին 3.3 հազար ներգաղթյալի։