Թուրքական Pegasus ավիաընկերության օդանավերում անվճար բաժանվող ամսագրի խաչբառում քրիստոնյաները ներկայացվել են վիրավորանք պարունակող բառով։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Pegas ավիաընկերության օդանավում անվճար բաժանվող ամսագրի խաչբառում գտնվում է հետեւյալ հարցը. «ոչ մուսուլմաններին տրվող անուն»։ Իսկ խաչբառի հարցերի պատասխանում այն նշված է վիրավորական kafir բառով։

Թուրքական լեզվաբանական խորհրդի բառարանում kafir բառը ներկայացվում է որպես Աստծո գոյությունը ժխտող անձ, դաժան, անողոք անձ։