Հնդկաստանում մայիսի 20-ին կկայանա Renault-ի ամենաէժան՝ Kayou հեչբեկի շնորհանդեսը: Առաջին անգամ ընկերության համար այդպիսի կարեւոր մոդելը նախ կներկայացվի Եվրոպայից դուրս:

Նորույթի արտաքինին կարելի է ծանոթանալ Indian Autos Blog կայքում, որտեղ նաեւ մեքենայի որոշ տեխնիկական բնութագրեր են ներկայացվում: Ի դեպ, Kayou-ն դիզելային տարբերակով չի թողարկվի:

Ըստ Informing-ի, ֆրանսիական կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ Kayou-ն չի վաճառվի Եվրոպայի երկրների ավտոմոբիլային շուկաներում, մինչդեռ հնդկական լրատվամիջոցները հավաստում են, որ եվրոպական որոշ երկրներում դրա վաճառքը, ամեն դեպքում, հնարավոր է, բայց Dacia ապրանքանիշի ներքո:

Նախատեսվում է, որ Renault Kayou-ն հավաքելու են Հնդկաստանում գտնվող Renault-Nissan-ին պատկանող գործարանում: Նորույթի նախնական գինը շուրջ 5.600 եվրո է, ինչը մեքենային հնարավորություն կընձեռի մրցակցել Հնդկաստանում սիրված Suzuki Maruti Alto-ի եւ Hyundai Eon-ի հետ: