Ֆոտոլրտեսները կարողացել են ԱՄՆ ճանապարհների վրա լուսանկարել Chevrolet Cruze ավտոմեքենաների նոր սերունդը, որը շուտով վաճառքի կհանվի Ամերիկայում։
Սրանից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Chevrolet-ը արդեն սկսել է նորարարության ճանապարհային փորձարկումները։
Լուսանկարներում երեւում է, թե ինչ տարբերություն է լինելու ԱՄՆ-ում վաճառվող Chevrolet Cruze-ի եւ չինական շուկայում վաճառվողի միջեւ։Արտաքին գլխավոր տարբերությունը ռադիատորի ճաղավանդակն է եւ բամպերների փոխված ձեւը, գրում է Informing-ը։
Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ մեքենան ամերիկյան շուկա դուրս կգա շարժիչի 2 տարբերակով՝ 1.5 լիտր տորբոյացված կամ 1.4 լիտր «մթնոլորտային»։






























