Ադրբեջանում գործող մի շարք հյուրանոցներ սեպտեմբերին կզրկվեն աստղերից, հաղորդում է APA-ն։
Ըստ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւի, մի շարք հյուրանոցներ կզրկվեն իրենց աստղերից սպասարկման ցածր մակարդակի պատճառով։
«Աստղեր ստացած բոլոր հյուրանոցները՝ գիտակցելով այդ պատասխանատվությունը, ցանկանում են իրականացնել այդ աստղերին համապատասխան սպասարկում։ Սակայն կան այնպիսիները, որոնք արտոնագրեր են ստանում, սակայն սպասարկումն իրականացնում են ոչ պատշաճ մակարդակով։
Հնարավոր է, որ սեպտեմբերին մենք ստիպված լինենք մի շարք հյուրանոցների զրկել աստղերից»,- հայտարարել է նախարարը։
Նա նշել է նաեւ, որ այն դեպքում, երբ երկրի շրջանների հյուրանոցներում դիտվում է գների 15-20%-ի նվազում, մայրաքաղաքի հյուրանոցների գները մնում են անփոփոխ։




























