Suzuki-ն ձեռնարկել է նոր փոքր քրոսովերի թողարկման աշխատանքները, որը կարող է մրցակցել Fiat Panda 4x4-ի հետ։ Հետագա աշխատանքների կոնցեպտը դարձել է iM-4-ը, որը մարտին ցուցադրվել էր Ժնեւի ավտոսրահում, գրում է Auto Express-ը։

Այս մինի ամենագնացի շարքային արտադրությունը կսկսվի 2018թ.։ Հայտնի է, որ ցուցադրված iM-4-ն ունի 3693 մմ երկարություն, 1709 մմ լայնություն,  1566 մմ բարձրություն։

Նոր քրոսովերը կհավաքեն նոր թեթեւացված պլատֆորմի վրա, որն առանձնահատուկ ամուր է։ Ընկերության ինժեներները պլանավորում են այդ մոդեը ստեղծել ինչպես միջին, այնպես էլ ամբողջական փոխանցումով։ Հասանելի մոդիֆիկացումների թվում կներկայացվեն Boosterjet տուրբո 1 լ բենզինային շարժիչով մոդելը կամ 1.2 լ տարողությամբ շարժիչը, որը այս պահին օգտագործվում է Swift հեչբեքի համար, փոխանցում է Informing-ը։

Նախնական հաշվարկներով՝ Suzuki IM-4-ի բազային տարբերակը կվաճառվի 11 հազար ֆունտ ստերլինգից էժան գնով։