Ամերիկյան Ճանապարհային անվտանգության ապահովագրականբ ինստիտուտը (IIHS) ներկայացրել է նոր քրաշ-թեստի արդյունքները, որին մասնակցել են Nissan Murano-ն, Ford Flex-ը, Jeep Wrangler-ը, Hyundai Santa Fe-ն, Jeep Cherokee-ն, Dodge Durango-ն եւ Dodge Journey-ը:

Փորձին մասնակցած մոդելներից լավագույն գնահատականներն են ստացել Nissan Murano-ն եւ Jeep Wrangler-ը:

Ըստ Informing-ի, Ford Flex-ի անվտանգության մակարդակը մասնագետները երեք են գնահատել: Hyundai Santa Fe-ն, Jeep Cherokee-ն եւ Dodge Durango-ն ավելի պակաս գնահատականի են արժանացել: Իսկ ամենաթույլը Dodge Journey-ն է: