Եվրոպական II խաղերը կկայանան Հոլանդիայում: Ըստ ԱՊԱ գործակալության, այս մասին որոշումն ընդունվել է Թուրքիայում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նիստում:
Նիստի ընթացքում նաեւ որոշվել է ԵՕԿ շարքերում ներառել Կոսովոյին: Այդպիսով, այդ կազմակերպության անդամ-երկրների թիվը կհասնի 50-ի:
Նշենք, որ Եվրոպական առաջին խաղերը կայանալու են հունիսի 12-28-ին, Բաքվում:



























