Մեծ Բրիտանիայում վախճանվել է աշխարհում ամենաշատ դաջվածքն ունեցող թոշակառուհին՝ Իզոբել Վառլեյը: Ըստ The Daily Mail-ի, նա վախճանվել է 77 տարեկանում, իր հայրենի Սթիվենիջ քաղաքում: Բրիտանուհին երկար ժամանակ տառապում էր Այցգեյմերի հիվանդությունից:

Վառլեյի մարմնի 93%-ը պատված էր դաջվածքներով: 1999 թվականին նա ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում, որը բրիտանուհուն աշխարհի ամենաշատ դաջվածք ունեցող թոշակառու կինն է ճանաչվել:

Ըստ Gazeta-ի, իր առաջին դաջվածքը Վառլեյն արել է 49 տարեկանում, եւ նրան այնքան է դուր եկել բոդի-արտը, որ նա եւս 200 դաջվածք է արել: Ընդհանուր առմամբ, բրիտանուհին ավելի քան 500 ժամ է ծախսել բոլոր դաջվածքների համար: Վերջին դաջվածքը կինն արել է 3 տարի առաջ: