Ճապոնական Կավասակի քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, հաղորդում է KYODO գործակալությունը։
Ըստ այդմ, եւս 19 մարդ գտնվում են հիվանդանոցում, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ավելի վաղ NHK հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է գիշերը, որը մարելու համար գործի է դրվել 30 հրշեջ մեքենա։
Նշվում է, որ 10 մարդ ծխահարվել է։ Հյուրանոցը նախատեսված էր 50 մարդու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։




























