Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ին նախանշված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտարարել է երկրի ավագ դասարանցիներին եւ ուսանողներին 700 հազար անվճար պլանշետ բաժանելու արշավի մեկնարկի մասին:  

«Կրթական համակարգին աջակցության կառավարական ծրագրի շրջանակում մենք 700 հազար պլանշետ ենք բաժանում 81 շրջանների ուսանողներին եւ ավագ դասարանցիներին: Սկսած 2016 թվականից՝ 4 տարվա ընթացքում մենք 10.6 մլն պլանշետ ենք բաժանելու»,- Անկարայում թուրքական բուհերի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ կառավարությունը 737.800 պլանշետ էր բաժանել երկրի մանկավարժներին եւ ուսանողներին: Այժմյան արշավում կներգրավվեն հիմնականում թուրքական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները: Բաժանվող պլանշետներն արտադրվել են Թուրքիայում եւ հագեցած են կրթական հավելվածներով: