ՌԴ Պերմ քաղաքի բնակչուհին վարձով է տվել իր հետույքը՝ դրա վրա դաջելով համակարգչային խաղի կայքի լոգոտիպը: Դրանով նա լրացուցիչ գումար է վաստակում: Ինչպես տեղեկացնում է «Ռոսիա 24»-ը, նա 5 տարով պայմանագիր է կնքել եւ ամսական 5 հազար ռուբլի է ստանում:

Որպեսզի գովազդը արդյունավետ լինի, Յանան պետք է շատ կարճ կիսատաբատ կրի, իսկ եթե ցուրտ լինի, նա պարտավոր է լողազգեստ հագնել եւ գնալ ֆիթնես ակումբ: Յանայի ընկերը դեմ չէ նրա արած դաջվածքին: