«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն ու «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 4-ին, ժամը 13-ին հանդիպում են անցկացնելու Գյումրիում:
Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները եւ անձիք, ովքեր մտահոգված են կամ ուզում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ Կառավարության կողմից Ազգային Ժողովին ներկայացված եւ առաջին ընթերցմամբ ընդունված` «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին:
Հիշեցնենք, որ այդ օրինագծով հնարավորություն է ստեղծվում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել:




























