Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական դեպարտամենտը ձերբակալել է Թուրքիայի երկու քաղաքացիների` պլաստիկ քարտերի միջոցով խարդախություն կատարելու համար: Նրանց մոտից առգրավել են մի քանի կեղծ քարտեր, որոնցով հանցագործները վրացական ТВС բանկի բանկոմատներից որոշակի գումարներ են հանել: Այդ ճանապարհով վերցված գումարի չափը չի հաղորդվում, քանի որ այդ գործով հետաքննությունը շարունակվում է:
Ձերբակալված թուրքեր Օսման Յաշարին ու Մուրադ Չիչեկին օգնել է Վրաստանի քաղաքացի Սվետլանա Հուսեյնովան: Նա նույնպես ձերբակալված է:
Չարագործները տվել են խոստովանական ցուցմունքներ: Նրանց խոսքով, իրենք մի քանի տասնյակ կեղծված պլաստիկ քարտեր են ձեռք բերել Թուրքիայում` անհայտ մեկից, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել են հազար դոլար:
Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, նրանց սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:




























