Հայաստանի ժողովրդական արտիստուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, օպերային երգչուհի Արաքս Դավթյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա այսօր՝ ժամը 12-ից 14-ը Երեւանում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Արաքս Դավթյանը կհուղարկավորվի Քաղաքային պանթեոնում:
Արաքս Դավթյանը մահացել էր հուլիսի 27-ին Մոսկվայում՝ կյանքի 61-րդ տարում: Նրա մարմինը Հայաստան տեղափոխելու համար պետական հանձնաժողով էր ստեղծվել:




























