«Կատէկավիա» ընկերության Ан-24  ինքնաթիռի ավիավթարի արդյունքում զոհվել է 1985 թվականին ծնված ծագումով հայ Դենիս Աղջոյանը։ NEWS.am-ի թղթակցին այս մասին տեղեկացել են Հայաստանի արտգործնախարարությունից։ ԱԳՆ-ից նաեւ ասացին, որ վերջինս Ռուսաստանի քաղաքացի է եղել։

«Կատէկավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել օգոստոսի 2-ին՝ Երեւանի ժամանակով 22.30-ին։ Ինքնաթիռն իրականացնում էր Իգարկա-Կրասնոյարսկ չվերթը եւ վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել թռիչքուղուց 700 մետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 15 հոգի։ Կենդանի են մնացել միայն անձնակազմի 3 անդամները։