Էստոնիայի Սոցիալական հարցերի նախարարության պատվիրած հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու համար ավելի դժվար է խոստովանել, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել: Այս մասին գրում է Delfi-ն:

Հետազոտողների խոսքով, դա կարող է կապված լինել հասարակական կարծիքի հետ:

Ըստ Gazeta-ի, հարցվածները նաեւ հաստատել են, որ զոհի համար կարող է դժվար լինել դադարեցնել բռնության ակտերը: