Մեծ Բրիտանիայի Նոթինգեմ Թրենթի համալսարանի ուսանողները քննություններից առաջ սթրեսից ազատվում են գաճաճ խոզերի օգնությամբ: Այս մասին գրում է The Daily Star-ը:

Նշվում է, որ ուսանողներին այդ կենդանիների միջոցով օգնելու գաղափարը համալսարանի ղեկավարության մոտ առաջացել է անցյալ տարի, երբ ուսանողները սկսել են լսարան շնիկներ բերել:

Ուսանողները գաղափարը հաջողված են համարում: «Խոզերն իսկապես թուլացնում են»,- նշել է համալսարանականներից մեկը:

Ըստ Gazeta-ի, համալսարանին գաճաճ խոզեր մատակարարող ընկերությունում նշել են, որ դրանք ուղարկում են նաեւ ծերանոցներ՝ տարեցների հետ աշխատանքի համար: