Մոզամբիկում աֆրիկյան մեծ առնետներին սովորեցրել են հակահետեւակային մահացու ականներ գտնել: Այդ գործով զբաղվում է բելգիական «Արորո» կազմակերպությունը: Առնետներին արդեն կոչել են Mine Detection Rats:
Հակահետեւակային ականները շարունակում են մնալ աշխարհի ամենից վտանգավոր զենքերից մեկը: 78 երկրներում դրանք կարող են տասնյակ տարիներ մնալ հողում, սակայն դրանց մահացու հզորությունը չի նվազում:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալների համաձայն, ամեն ամիս այդ տեսակի ականներից ավելի քան 800 մարդ է մահանում, 1.200-ը՝ վնասվածքներ ստանում: Ընդ որում, նրանց մեծ մասը երեխաներ են, կանայք եւ տարեցներ:
Ափամերձ Մոզամբիկն Աֆրիկայի ամենաշատ ականապատ տարածքներն ունեցող երկիրն է: Աֆրիկյան առնետներն արդեն հասցրել են հաջողությամբ մաքրել Մոզամբիկի ավելի քան 6 մլն քառակուսի մետր տարածք՝ հայտնաբերելով 2.406 ական, 992 ռումբ եւ 13.025 միավոր զենք:








































