Քյոլնի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցինիկներն ավելի քիչ եկամուտ են ունենում: Հետազոտությունների ընթացքում մասնագետները հաշվի են առել փորձի մասնակիցների նախնական աշխատավարձի չափը եւ պարզել են, որ միջինում ցինիկների աշխատավարձը ամսական 305 դոլարով պակաս է մյուս մասնկիցների եկամտից, որոնք ավելի շատ են վստահում մարդկանց: Մասնագետները ցինիկների մոտ հիվանդությունների կամ ինքնամփոփության որեւէ հակում չեն  գտել: Ուստի եկել են այն եզրակցության, որ դրա պատճառը հենց մարդկանց ցինիզմն է: Մարդկանց չվստահելով եւ թիմային աշխատանքից հրաժարվելով՝ ցինիկները զրկում են իրենց պաշտոնի բարձրացման հեռանկարներից, գրում է Meddaily-ն:

Ցինիկների աշխատավարձը միջինում 9 տարի շարունակ չի բարձրացել: Ցինիմզը մարդկանց թույլ չի տալիս նաեւ օգնություն խնդրել, երբ դրա կարիքը ունենում են, կարծում են գիտնականները: