Հորանջելը վարակիչ է ոչ միայն կաթնասունների, այլ նաեւ թռչունների համար: Այդ երեւույթը մասնավորապես նկատվում է գանգրափետուր թութակների մոտ, կարծում են գիտնականները: Կենսաբանների հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Animal Cognition ամսագրում, հաղորդում է Gazeta-ն:
Կենսաբանները փորձարկություններ են անցկացրել 16 գանգրափետուր թութակների շրջանում եւ ապացուցել են, որ այդ ֆենոմենը նկատվում է նաեւ նրանց մոտ: Թութակներին բաժանել են խմբերի եւ տեղավորել տարբեր վանդակներում: Դրանցից մի քանիսից հարեւան վանդակը երեւում է, իսկ մյուսներից՝ ոչ: Թութակներին տեսահոլովակներ են ցույց տվել, որտեղ երեւում են հորանջող այլ թութակներ: Փորձը ցույց է տվել, որ թութակները դա տեսնելուց հետո սկսում են հորանջել, ընդ որում, պատասխան ռեակցիան առաջ են բերել ինչպես հարեւան վանդակում երեւացող հորանջող թութակները, այնպես էլ տեսահոլովակի հորանջող թութակները:





























