2009 թվականի համեմատությամբ, այս տարի պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերն ավելացել են 10-ով: Այս մասին Հանրապետական ընդունող հանձնաժողովի օգոստոսի 4-ի նիստում հայտնել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց` ԼՂ-ին հատկացված նպատակային տեղերի հատկացման եւ ՀՀ պետական բուհերի անվճար եւ վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ-ին հատկացված 70 տեղը լրացվել է հետեւյալ համամասնությամբ. 16 դիմորդ ընդունվել է ներբուհական, իսկ 44-ը` միասնական քննույթունների արդյունքներով: 10 տեղ հատկացվել է ՀՀ ոստիկական ակադեմիային:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել է նաեւ ՀՀ բուհերի անվճար եւ վճարովի տեղերի անվանական ցանկերը եւ տրամադրել բուհերին` հրապարակելու համար: Այս տարի ՀՀ պետական բուհեր են ընդունվել շուրջ 11 500 դիմորդ:




























