Գիտնականները պարզել են, որ Աֆրիկայից Ասիա գաղթի ժամանակ հնագույն Homo sapiens-ը անցել է ոչ թե Եթովպիայով եւ Բաբ էլ Բանդեբի նեղուցով, այլ Եգիպտոսի տարածքով: Այս մասին ասված է  American Journal of Human Genetics ամսագրում:

Գիտնականները Եթովպիայի եւ Եգիպտոսի 225 ժամանակակից բնակիչների շրջանում լիագենոմ ՌՆԹ եւ ԴՆԹ ստուգումներ են անցկացրել, որից հետո բացառել են այն հատվածները, որոնք կրում են Եվրասիայի բնակիչների գեների վերջին հոսքը: Արդյունքում գենոմի մնացած հատվածներում հայտնաբերվել է, որ եգիպտացիները ավելի մոտ են կանգնած ոչ աֆրիկյան գենոմին, եւ այդ գենոմը ավելի հաճախ հանդիպում է Աֆրիկայի սահմաններից դուրս եւ ոչ թե Եթովպիայում: Այդ իսկ պատճառով, գիտնականները կարծում են, որ Եգիպտոսն ու Սինայի թերակղզին եղել են Homo sapiens-ի գաղթի առավել հավանական ճանապարհը, գրում է «Ինֆորմինգ»-ը: