Մասնագետները ստեղծել են Sensory Lounger հատուկ բազկաթոռը, որն ունի անվտանգության 2 բարձիկ: Նրանց խոսքով՝ բազկաթոռը կարծես գրկում է երեխային, երբ նա նստում է դրա վրա: Հատուկ հաղորդիչների եւ պոմպի միջոցով բազկաթոռը սեղմում է երեխային իր բարձիկների արանքում, գրում է The Daily Mail-ը:

Աուտիզմով տառապով մարդկանց 90 տոկոսը զգայական ինֆորմացիան մարսելու խնդիր ունի: Նրանք աղմուկից կարող են սթրեսի մեջ հայտնվել, իսկ ամուր գիրկսեղմումներն ունակ են հանգստացնել երեխաներին:

Դրա շնորհիվ նրանց ուղեղում սերոտոնինի մակարդակը բարձրանում է, իսկ սրտի կծկումների հաճախականությունը՝ պակասում: