Ղազախստանի Շիմքենդի շրջանում ձերբակալվել է ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որը կասկածվում է աշակերտուհու փախցնելու մեջ: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են մարզային դատախազության մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունում նշել են, որ մայիսի 28-ին թիվ 95 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի 25-ամյա ուսուցիչն իր երեք ընկերների հետ առեւանգել է 11-րդ դասարանցի աշակերտուհուն՝ ամուսնանալու նպատակով:
Ծնողների հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ «մարդու առեւանգումը» հոդվածի հատկանիշներով:
Ուսուցիչը ձերբակալվել է: Նրա ընկերների ինքնությունը պարզվում է, հավելել են դատախազությունում:





























