Ղազախստանի Պավլոդարա քաղաքի բնակիչն իր ընտրյալին սեր է խոստովանել 800 մետր բարձրության վրա:
«Պավլոդարայում մեկնարկել է պարաշյուտային սեզոնը, որին ավելի քան 400 մարդ է մասնակցում: Կյանքում առաջին թռիչքն իրականացնողների թվում էր նաեւ երիտասարդ զույգը»,- «Ինտերֆաքս»-ին ասել է պարաշյուտային սպորտի մարզային ֆեդերացիայի ղեկավար Ռուսլան Ֆեկլիսովը:
Երբ աղջիկը պատրաստվել է թռիչքին եւ մոտեցել Ան-2 ինքնաթիռի դռանը, երիտասարդը ծնկի է իջել, նրան ծաղկեփունջ եւ մատանի նվիրել:
«Աղջկա համար դա անակնկալ էր, այդ պատճառով դժվար է ասել, թե ինչն էր նրան ավելի շատ ցնցել. սպասվող թռիչքը, թե՞ ամուսնության առաջարկը»,- պատմել է Ֆեկլիսովը:
Նրա խոսքով, սեր խոստովանելուց եւ ամուսնության առաջարկն անելուց հետո երիտասարդն առաջինն է թռել ինքնաթիռից: Զույգը բարեհաջող վայրէջք է կատարել:





























