Ամուսնական դավաճանությունները կապված են ամուսինների ֆինանսական կախվածության հետ: Ամեն դեպքում, այդպես են կարծում Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանները:
Նրանք վստահ են, որ տղամարդը սկսում է կնոջը դավաճանել, եթե նրանից ավելի քիչ է վաստակում կամ ընդհանրապես զբաղվում է տնտեսությամբ, իսկ կինը վաստակում է ընտանիքի համար: Այդպիսով, տղամարդն իրեն ոտնահարված է զգում եւ փորձում է կնոջից կախվածությունը փոխհատուցել՝ դավաճանելով նրան:
Գիտնականների հաշվարկով, միեւնույն ժամանակահատվածում տանը նստած տղամարդը կնոջը դավաճանում է 15% հավանականությամբ, իսկ ահա կինը՝ ընդամենը 5% հավանականությամբ:
Ըստ Informing-ի, մասնագետները կարծում են, որ տղամարդու եւ կնոջ աշխատավարձերի լավագույն հարաբերակցությունը 70% եւ 30%-ն է: Այդ դեպքում, դավաճանության հավանականությունը նվազագույնի է հասնում:





























