Մեծ Բրիտանիայից հոգեւորական Էմմա Փերսին առաջարկել է Աստծո մասին հիշատակելիս իգական սեռ գործածել: The Daily Express-ի փոխանցմամբ, Փերսին Watch կազմակերպության անդամ է, որը եկեղեցում գենդերային հավասարություն է քարոզում:

Կին հոգեւորականը հայտարարել է, որ Աստծուն արական սեռով հիշատակելը սեքսիզմի արտահայտություն է:

Ըստ Lenta-ի, Watch-ի ներկայացուցիչ Հիլարի Քոթթոնը հայտարարել է, որ Փերսիի առաջարկը բարձր մակարդակով քննարկվել է Անգլիկան եկեղեցում: «Մենք պատարագների լեզուն փոխելու տարբերակների քննարկման վաղ փուլում ենք: Դա դժվար խնդիր է, որի լուծման համար տարիներ են անհրաժեշտ»,- նշել է Քոթթոնը:

Անգլիկան եկեղեցու մամուլի քարտուղարը հայտարարել է, որ պատարագներում ցանկացած փոփոխության համար Գլխավոր սինոդի համաձայնությունն է պահանջվում: Մինչ այդ, նման առաջարկները նաեւ դիտարկում է ծիսակարգային հատուկ հանձնաժողովը: