Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ցավակցություն եւ ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ:  Նա նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտե, թե նման իրավիճակներում որքան կարեւոր է բարեկամ երկրների   աջակցությունը եւ առաջարկել է ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը հրդեհների մարման եւ հետեւանքների վերացման գործում:

Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ: