Ամերիկյան մասնագետները 1500 տղամարդու շրջանում հարցում են անցկացրել՝ պարզելու համար օրվա ընթացքում տղամարդկանց մտքերի օրինակելի պատկերը: Այս մասին գրում է Svopi-ն:

Սենսացիաներ չեն եղել. ցերեկը տղամարդիկ ամենից շատ մտածում են սեքսի մասին, հատկապես նրանք, ովքեր կին կամ ընկերուհի չունեն: Մոտավոր հաշվարկներով, այդ թեման տղամարդկանցից օրական մինչեւ 5 ժամ է խլում:

Մտորելու երկրորդ տարածված թեման աշխատանքն է: Ընդ որում, ըստ հետազոտողների, տղամարդկանց 60%-ը գոհ չէ իր աշխատանքից եւ հաճախ մտածում է աշխատավայրը փոխելու մասին:

Տղամարդիկ մտածում են նաեւ ընկերների մասին, բայց դրանք ոչ միշտ են հաճելի մտքեր: Հարցվածների 30%-ը խոստովանել է, որ կցանկանար փոխել շփման շրջանակը: Բացի այդ, իրենց ժամանակի մեկ հինգերորդ մասը տղամարդիկ նվիրում են ընտանիքի մասին մտքերին: