Samsung Galaxy S6 Edge սմարթֆոնը, որը պետք է iPhone 6 Plus-ի ուղղակի մրցակիցը դառնա, կարող է թողարկվել արդեն առաջիկա շաբաթներին: Այն Galaxy S6 Edge-ի մոդիֆիկացիան կլինի: Այս մասին գրում է sammobile.com-ը:

Ընկերության ներսում Project Zero 2 (կամ Project Zen) անվանումով հայտնի սմարթֆոնը կդառնա Galaxy Note Edge-ի «ժառանգորդը»: Այն IFA-ում պետք է հայտնվեր 2015 թվականի սեպտեմբերին: Հետագայում, սակայն, որոշվել է սարքը կոչել Galaxy S6 Plus՝ SM-G928 մոդելային համարով, իսկ թողարկման ժամկետները զգալիորեն կրճատվել են:

Ըստ Gazeta-ի, մոդելը 5.4 կամ 5.5 մատնաչափանոց Super AMOLED կունենա, 32 Գբ ներքին հիշողություն, Snapdragon 808 պրոցեսոր:

Մյուս՝ Project Noble մոդիֆիկացիան, որը նույնպես նախկինում համարվում էր Project Zen անվան տարբերակներից մեկը, կներկայացվի Galaxy Note 5 անվանումով: